Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 13-ի ցերեկը, 15-16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ին, 15-16-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-6 մ/վ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կնվազի 10-13 աստիճանով, 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`     28.40C (1998թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`         0.40C (1964թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`     11.90C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Ապրիլ 13, 2022 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր