Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 20-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Երևան քաղաքի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`       24.50C (1973թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`           0.4 0C (1977թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       12.8 0C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հոկտեմբեր 20, 2022 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր