Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 13-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ: Փետրվարի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 13-16 մ/վ:

Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.20C (1979 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`     -15.90C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.20C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Փետրվար 13, 2023 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր