Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Մարտի 22-24-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.60C (2008 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`    -4.50C (1993 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.40C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մարտ 22, 2023 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր