Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ի ցերեկը կբարձրանա 5-7, 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ի ցերեկը կբարձրանա 5-7, 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ի ցերեկը կբարձրանա 5-7, 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   29.6°C (1998թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -1.5°C (1997թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան  11.6°C

Ապրիլ 12, 2024 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր