Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Երևան քաղաքում՝

Ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   27.7°C (1957թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -4.3°C (1980թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 12.3°C

Ապրիլ 16, 2024 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր