Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ

Երևան քաղաքում՝

Ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 2-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մայիսի 2-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, ցերեկը՝ 7-10 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան  32.5°C (2008թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      1.6°C (1992թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 13.7°C

Ապրիլ 29, 2024 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր