ՓՀԷԿ-եր Գետիկ գետի վրա (2014)
Գետիկ գետ
Risk Level: 2
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 28 | 2 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Գետիկ գետը ճգնաժամային վիճակում է
ԷկոԼուր
Գետիկ գետը հոսում է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակն է։ Երկարությունը 48 կմ է, ավազանը՝ 581 կմ2։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիս-արևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք։
Այս գետի վրա, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգի արտադրելու համար 2013թ. հոկտեմբրի 1-ին տրված լիցենզիաների ցուցակի, կառուցված են`
- «Էրիկ» ՓՀԷԿ-ը, շահագործող «ԷՐԻԿ» ՓՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը 200 մետր, 1850մետր է (2050մետր)
- «Գետիկ-1» ՓՀԷԿ, շահագործող «ԱՐԻՅՈ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը 6200 մետր:
Ըստ 2013թ․ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ցուցակի՝ Գետիկ գետի վրա կառուցվել է «Գետիկ 4» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «ԷՅԷՆԴԻՋԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 5200 մետր։
Այսպիսով՝ գետը խողովակի մեջ է վերցված 13450 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 28․0208333%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` սա ճգնաժամային վիճակ է ստեղծել գետի համար:
Բնապահպանության նախարարությունը բացահայտել է, որ ՓՀԷԿ-երը էկոլոգիական թողք չեն ապահովում