Բնապահպանության նախարարությունը բացահայտել է, որ ՓՀԷԿ-երը էկոլոգիական թողք չեն ապահովում

Բնապահպանության նախարարությունը բացահայտել է, որ ՓՀԷԿ-երը էկոլոգիական թողք չեն ապահովում

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը բացահայտել է, որ ՓՀԷԿ-երը էկոլոգիական թողք չեն ապահովում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել է ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի բերրի շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներում պատահական ստուգումներ իրականացնելու աշխատանքային խումբ: Մի քանի օրվա ընթացքում խումբը պարզել է, որ Լոռու մարզում գտնվող «Տիրակալ» ՍՊԸ-ին պատկանող «Կուրթան» փոքր հիդրոէլեկտրակայանի ջրընդունիչ կայանից ջրի էկոլոգիական թողքը սահմանված նորմերից անհամեմատ ցածր է եղել:  Իսկ Գեղարքունիքի մարզի «Գրիար» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ուսումնասիրություններից պարզվել է, որ  Գետիկ գետի վրա կառուցված կայանում էկոլոգիական թողքը գրեթե հասցված է 0-ի, ինչը բնապահպանական օրենսդրության և նորմատիվների կոպիտ խախտում է: Նույնանման ուսումնասիրություն  է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի «Էրիկ» ՓՀԷԿ-ում: Բոլոր դեպքերով կազմվել են արձանագրություններ  և սահմանված կարգով կկիրառվեն վարչական տույժեր:

Խմբի կողմից հայտնաբերվել է նաև ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք: Առգրավվել է ընդհանուրհաշվարկներով 12 խորանարդմետր փայտանյութ: Կազմվել են համապատասխան արձանագրությունները:

Օգոստոս 22, 2013 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր