Գետիկ գետի ափամերձ համայնքի բնակիչները մտավախություն ունեն, որ շուտով կզրկվեն ջրից եւ հողերից փոքր ՀԷԿ-երի պատճառով

Գետիկ գետի ափամերձ համայնքի բնակիչները մտավախություն ունեն, որ շուտով կզրկվեն ջրից եւ հողերից փոքր ՀԷԿ-երի պատճառով

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի ափամերձ համայնքի բնակիչները մտավախություն ունեն, որ շուտով կզրկվեն ջրից եւ հողերից փոքր ՀԷԿ-երի պատճառով: Գործող Գետիկ 1 ՀԷԿ-ը արդեն մեծ վնաս է հասցրել տեղի բնակիչներին, անտառներին, լանդշաֆտին, կենսաբազմազանությանը:  Բայց որեւէ փոխհատուցում ոչ ոք դեռ չի ստացել: 500-600 մետր հեռավորության վրա կառուցվել է երկրորդ ՀԷԿ-ը:

«Արեգունի» զարգացման ՀԿ-ի նախագահ, տեղի բնակչուհի Գայանե Խաչատրյանն ասում է. «Ձմեռն, օրինակ, նկատեցինք` այս անտառում սկսվեց ճեղքվաճքներ, ձյունի շերտի վրա զգում էիր հոսքի տեղեր, որը մինչ այդ մենք չէինք նկատել: Ու ընդհանարպես տեղեր կան, որտեղ ձյունը շուտ է հալվում, սկսում է հոսի, ու այդ հոսքի պրոցեսից մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ փոփոխություն, ազդեցություն էկոլոգիայի վրա: Ու նույնիսկ ամռանը, մենք նստած այստեղ, մի անգամից թափվեց… Հիմա, ըստ խոսակցությունների, 10 կմ-ի վրա 3 հատ արդեն կա, ու նախատեսվում է մինչեւ տարածաշրջանի վերջը 6 հատ սարքել…»:

Մարտունի գյուղի բնակիչներ. « Դուրս է գալիս, որ Գետիքը, Մարտունին ոչ մի ձեւ ջուր չեն տենալու: Էդ ծրագրով 5-ն են գետից, մեկը` Մարտունու: Գետիքի արանքում ընդամենը մի հատ նորմալ առու կա, ու փաստորեն երեք համայնք շուրջ տարին ջուր չեն տեսնում… Եթե նույնիսկ վնաս չտա, ես գիտեմ, որ գյուղի անասուններին վնաս է տալի: Անասունը սարից իջնում է, գալիս, գետից ջուր խմում»: Գայանե Խաչատրյան. «Կառուցապատման աշխատանքները սկսելուց նոր արդեն ժողովուրդն իմացան, որ ՀԷկ են կառուցում»:

Տեղի բնակիչ. « Չեմ էլ պատկերացնում, որ կարող է կարծիք հարցնեն… Երբ որ գործում է հովանավորչությունը, երբ որ էդ մարդկ հովանավորված են, ոչ մեկը այդ հովանավորի դեմ չի կարող խաղ խաղալ»:

Գայանե Խաչատրյան. «Սեփականատերերին հաստատ շատ լավ օգուտ կա, որովհետեւ ես որ հետաքրքրվեցի, նույնիսկ այն լավ, ջրառատ պահերին օրը 1 միլիոն դրամ եկամուտ է ունենում: Իսկ թե ժողովուրդը ինչ է ստանում, ոչ մի բան, նույնիսկ համայնքի ղեկավարներն այնքան անհեռատես քաղաքականություն էին վարել, գոնե չդրեցին, որ տվյալ գյուղը որոշակի զեղչերով էլեկտրաէներգիա ստանան: Սիմվոլիկ ինչ-որ տեղի վարձ են տալիս, շատ չնչին մի գումար, կամ մի քանի էլեկտրաէներգիայի պլիտա են դպրոցին տվել, դրանով ժողովրդին ի՞նչ, որ իրենց էլեկտրաէներգիան լավ օգտագործե՞ն»:



Հոկտեմբեր 26, 2012 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր