«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄԱՖԻԱՆ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿԵՍԸ

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄԱՖԻԱՆ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿԵՍԸ

ԱրմԻնֆո

Հայաստանի անտառային տնտեսության և փայտամշակման արդյունաբերության ոլոտում ԵԱՀԿ պատվերով անցկացված տնտեսական հետազոտությունները հայտնաբերել են անտառահատումների ամենամյա ծավալների պաշտոնական և իրական ցուցանիշների տասնապատիկ տարբերություն:

«Էկո-Հայաստան» բնապահպանական կազմակերպությունների կոալիցիայի կողմից ԱրմԻնֆո-ի թղթակցին տրամադրված տեղեկատվության համաձայն, վերջին 6 տարիներին Հայաստանի անտառային զանգվածները տարեկան կրճատվում են միջինը 2 500 հեկտարով: Չնայած երկրի ընդհանուր տարածքի ընդամենը 10%-ը զբաղեցնող անտառազանգվածների ծավալների նվազման արագընթաց տեմպերին`փայտամշակման բիզնեսով է զբաղված ավելի քան 300 փոքր և միջին ձեռնարկություն: Այդ ձեռնարկությունը «կլանում են» տարեկան 339 հազար խմ թանկարժեք տեսակի փայտանյութ: Ըստ որում, այդ ձեռնարկությունների ամենամյան միջին շահույթը փորձագետների կողմից գնահատվում է \$ 132 մլն: Այդ ցուցանիշն անհամեմատ նվազեցված է անտառների կառավարման պաշտոնական կառույցների կողմից և, ըստ նրանց տվյալների, կազմում է ընդամենը \$ 10 մլն: Ընդհանուր առմամբ, ապօրինի անտառահատումների իրական ծավալները հասնում են տարեկան 627 500 խմ-ի: Այդ փայտանյութի միայն 40%-ը փայտամշակման ձեռնարկությունների կողմից հատկացվում է մանրահատակի, 30%-ը` դռների, 20%-ը` կահույքի և 10%-ը` տակառների և դագաղների պատրաստմանը:

Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում «ապօրինի հատումներ» պաշտոնական հասկացությունը, սակայն Համաշխարհային բանկի կողմից նախատեսված հասկացության համաձայն, այդ տերմինը կիրառելի է բոլոր այն փաստերի առնչությամբ, որոնք մատնանշում են հատումների թույլատրելի քանակի և դրա իրական ծավալների տարբերությունը: Արդյունքում ապօրինի կարող է համարվել փայտամշակման արդյունաբերության գրեթե ողջ արտադրանքը: Միաժամանակ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ողջ տարածքում հասարակական սննդի 2 հազար օբյեկտներում կերակրացուցակի 50%-ը կազմում են խորովածներն ու քյաբաբները, և այդ ռեստորաններից յուրաքանչյուրն իր մանղալները վառելու նպատակով գնում է տարեկան միջինը 8 տոննա փայտ, ապա մաթեմատիկական պարզ հաշվարկները մատնանշում են այդ օբյեկտների կողմից փայտի օգտագործման` տարեկան 120 հազար խմ միջին ցուցանիշներ:

Միաժամանակ, վերոհիշյալ հետազոտությունների համաձայն, տներում մանղալները և «բուրժույկաները» վառելու նպատակով ծախսվում է տարեկան 291 հազար խմ փայտանյութ: Իսկ «անվճար» ջեռուցում նախընտրող ընտանիքը ձմռան ընթացքում իր վառարաններում վառում է 5-7 խմ փայտ: ԵԱՀԿ հետազոտություններում ներգրավված փորձագետները փաստերով ապացուցում են, որ բնակչությունը կես գնով փայտանյութ է ձեռքբերում անմիջապես անտառի հսկիչներից` միաժամանակ պնդելով, այսպես կոչված «անտառային մաֆիայի» շղթայի առկայությունը: Նրանք նաև հավաստում են, որ եթե իշխանությունները չդիմեն «անտառային մաֆիայի» դեմ պայքարի գործուն միջոցների, ապա ժամանակի ընթացքում ապօրինի անտառահատումները կհանգեցնեն Հայաստանի անտառազանգվածների 70%-ի ոչնչացման: Մնացած 30%-ը կփրկվի բնական ճանապարհով լեռների անմատչելի լանջերին գտնվելու հետևանքով:

Հուլիս 16, 2007


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր