ՀԱՅ ԹՌՉՆԱԲԱՆՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՙԽՈՐ ԷՏՄԱՆ՚ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ԱրմԻնֆո

Հայ թռչնաբաններն ահազանգում են Երևանի փետրավոր բնակիչների`անհետացման եզրին հայտնվելու առնչությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՙԹռչնասերներ՚ հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի բնապահպանական կոալիցիայի համակարգող Սիլվա Ադամյանն ընդգծել է, որ գործուն քայել չձեռնարկելու դեպքում իրավիճակը կարող է աղետալի դառնալ: ՙԱրդեն երեք տարի անց մայրաքաղաքում մթնոլորտի աղտոտվածության հետ կապված վատթարացող իրավիճակը և այս օրերին մայրաքաղաքի ծառագետի խորհրդով իրականացվող ծառերի սանիտարական խոր էտումը կհանգեցնի այն բանին, որ Երևանում կմնան միայն ագռավներ և կաչաղակներ՚, - նշել է Ադամյանը: Նա պարզաբանել է, որ ծառագետները ծառերի ճյուղերը սղոցում են մինչև բնի հիմքը` թռչուններին բույն դնելու տեղ չթողնելով: Ըստ որում, այդ մեթոդի կիրառումը ծառագետները բացատրում են ծառերի հիվանդությունների դեմ պայքարի խիստ անհրաժեշտությամբ:

Մինչդեռ, Ադամյանի խոսքով, Երևանում թռչնաբանների կողմից շուրջ 100 տեսակի փետրավորներ են դիտվել, որոնց թվում ավելի հաճախ հանդիպել են երաշտահավեր, խատոպնիկներ, ճայեր, փայտփորիկներ, ծիծեռնակներ, մանգաղաթևեր: Սակայն, վերջին տարիներին թռչունների այդ տեսակները հազվադեպ են հանդիպում: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում թռչունների 351 տեսակ է բնակվում: Վերջին տարիներին դիտվում է վերջիններիս կրճատման կայուն միտում:

Մարտ 29, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր