«ԷկոԼուր»
Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր կազմակերպության՝ ՙԷկոԼուր՚-ի կողմից իրականացվող տեղեկատվական մոնիտորինգի արդյունքները ՙՍՈՍ-Թռչունների որս՚ ահազանգի վերաբերյալ: Ահազանգը հնչեցրեց Օվսաննա Հովսեփյանը ինտերնետային նամակների տարածման միջոցով, ով խնդրում էր միանալ Արարատի մարզում իտալացի զբոսաշրջիկների կողմից իրականացվող թռչունների որսի դեմ բողոքին, որոնց ՙԱրարատ Սաֆարի՚ ընկերությունը որսի է հրավիրում իր ինտերնետային կայքում տեղադրված գովազդի միջոցով:
Երկու շաբաթվա ընթացքում հրապարակված տեղեկատվական նյութերը պատասխանեցին մի քանի հարցերի.
1. ՙԱրարատ Սաֆարի՚ ընկերությունն արդեն երրորդ տարին է՝ գործում է Հայաստանում եվ իր գործունեությունն իրականացնում է հիմնականում ձկնաբուծական տնտեսություններում, որտեղ ամեն տարի հավաքվում են ջրային թռչուններ
2. ՙԱրմաշ՚ ձկնաբուծական խոշոր տնտեսության տնօրեն Արտակ Զադոյանը պնդում է, որ, չնայած բազմաթիվ դիմումներին, նա այդպես է չի համաձայնվել որսի թույլտվություն տալ: Դրա հետ մեկտեղ չի կարելի անուշադրության մատնել այն փաստը, որ ՙԱրմաշ՚-ի ղեկավարը եվ ՙԱրարատ Սաֆարի՚-ի հիմնադիրներից մեկը՝ Արսեն Զադոյանը ազգականներ են (երկրորդը նախկին գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի որդին է, իսկ առաջինը՝ զարմիկը)
3. ՀՀ բնապահպանության նախարարությունըհայտարարում է, որ չգիտի ՙԱրարատ Սաֆարի՚ ընկերության գոյության մասին, եվ ՙԱրարատ Սաֆարի՚ ընկերությունը չունի ՀՀ բնապահպանության նախարարության որսի համար անհրաժեշտ թույլտվություն:
Սակայն, հիմնական հարցերից մեկին, թե արդյոք այժմ իտալացի որսորդներ կան Արարատի մարզում, որոշակի պատասխան ստանալ չհաջողվեց: Իրենց սեփական հետաքննությունը փորձեցին անցկացնել լրագրողները՝ այցելելով Արարատի մարզ: Սակայն նրանք էլ ստույգ տեղեկություն չստացան՝ բացառությամբ հյուրանոցի տիրոջ հետ զրույցի: Հետևելով ՙԱրմԻնֆո՚ լրատվական գործակալության տեղեկատվությանը՝ իմացանք, որ ՙԺասմին՚ հյուրանոցում օտարերկրացիներ են ապրում, ովքեր հյուրանոց են վերադառնում որսորդական ավարով:
ՀՀ բանապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանի խոսքերով՝ Արարատի մարզ բնապահպանության պետական տեսչության այցի արդյունքում ՙորսի ոչ մի դեպք չի հայտնաբերել՚: Մեր կարծիքով հայտարարությունը կասկածի տեղիք է տալիս:
Ի՞նչ անել այն դեպքում, երբ թռչունները գալիս եվ բույն են դնում արգելված գոտի չհամարվող մասնավոր տնտեսությունում, եվ որի գաղնիքների մեջ կարելի է թափանցել միայն մասնավոր տնտեսության սեփականատիրոջ սիրալիր համաձայնությամբ:
Իրավիճակից դրական լուծում գտնելու համար, մեր կարծիքով, ավելի նախընտրելի է WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի առաջարկը՝ ՙԱրարատ Սաֆարի՚ ընկերությանը բերել իրավական դաշտ՝ փոխելով թռչունների որսը ՙՆայել թռչուններին՚ (“Bird watching”) տուրիստական ծրագրով, որը քաղաքակիրթ երկրներում, որոնք հրաժարվել են բարբարոս հակումներից, մեծ հաջողություն ունի: Եթե այս առաջարկն ընդունվի ՙԱրարատ Սաֆարի՚ ընկերության կողմից, ապա WWF-ի հայաստանյան մասնաճյուղը պատրաստ է աջակցել նրանց:

Մարտ 29, 2008