Panorama.am
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բանակցություններ է վարում Դանդի Փրեշըս Մետալս ընկերության հետ` վերջինիս հատկացված վարկի ծավալը մեծացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնշտայնը:
Նրա խոսքով, ներկայումս քննարկվում է ընկերության հետ ավելի բարձր մակարդակում համագործակցելու մասին հարցը: Նա հայտնեց, որ ծրագրում ՎԶԵԲ մասնակցությունը հնարավոր է հասնի 30 մլն դոլարի: «Դա բավականին շատ է, քան ներկայումս էե,- ասաց Մ. Վայնշտայնը:
Նրա տեղեկացմամբ, ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է հանքահորի նախկին սեփականատերերին, սակայն այն բանից հետո, երբ հանքահորը ձեռք է բերել Դանդի Փրեշըս Մետալս ընկերությունը, աշխատանքների ծավալը մեծացնելու անհրաժեշտություն է առաջացել: «Ընկերությունը կտրուկ մեծացնում է հանքահորի շահագործման ծրագիրը, ինչը ենթադրում է արտադրանքի ծավալի մեծացում: Այդ պատճառով ընկերության ֆինանսական պահանջները մեծացել ենե,- նշեց Մ. Վայնշտայնը:
ՎԶԵԲ ներկայացուցչի խոսքով, Դանդի Փրեշըս Մետալս ընկերությունը փայլուն օրինակ է, թե ինչպես է օտարերկրյա ընկերությունը աշխատում Հայաստանում` կիրառելով բարձր և միջազգային տեխնոլոգիաներ, և միևնույն ժամանակ մասնակցելով երկրի մարզերի զարգացմանը: Բացի այդ, ընկերությունը մեծ միջոցներ է ներդնում սոցիալական ծրագրերում: «Սա փողերի պատասխանատու ներդրման օրինակ է, այլ ոչ թե` վերադարձվելիությամբ ծախսերի իրականացումե,- ասաց Մ. Վայնշտայնը:
Նա նաև հայտնեց, որ ընկերությունը խոշոր միջոցներ է ծախսում հանքահորերում անվտանգության չափորոշիչների բարձրացման վրա, Կապան քաղաքում հովանավորում է սոցիալական ու մշակութային բազմաթիվ ծրագրեր:
Հիշեցնենք, որ միջազգային հանքարդյունահանող Դանդի Փրեշըս Մետալս ընկերությունը հանդիսանում է «Դինո Գոլդ Մայնինգե ընկերության բաժնետոմսերի 95 տոկոսի սեփականատերը: Այսօր ընկերությունը ԶՎԵԲ-ի խորհրդին ներկայացրեց 2006թ. Ստացված 4.5 մլն դոլար վարկի շրջանակներում իրականացրած աշխատանքները: Ծրագրի հիմնական մասն են կազմել համայնքի զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված աշխատանքները:
Հունիս 03, 2008
