

ԱրմԻնֆո
«GeoProMining» ընկերությունը պատրաստ է 350 մլն դոլար ներդնել 2009-2011 թթ. Հայաստանում ոսկու արդյունահանման գործում: Այսօր այդ մասին լրագրողներին հայտարարել է «GeoProMining» խմբում ընդգրկված GPM GOLD LLC գխավոր տնօրեն Դմիտրի Կալանդաձեն Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում ոսկու առաջին ձուլմանը նվիրված արարողության ժամանակ: Նրա ասլով՝ ներդրումները նախատեսվում է ուղղորդել, հիմնականում, գործող ֆաբրկայի արդիականացմանը, ինչպես նաև վերամշակման նոր գործարանի և հանքամնացուկների պահեստարանի կառուցմանը:
Գլխավոր տնօրենի հավաստմամբ, ներդրումների մեծ մասը կներգրավվի խմբի բաժնետերերի սեփական կապիտալի հաշվին, իսկ մյուս մասը կստացվի միջազգային ֆինանսական կազմակերպություններից` փոխառությունների տեսքով:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ անգլերեն եվ ռուսերեն լեզուներով:
Դեկտեմբեր 02, 2008
