

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
Հայաստանի հյուսիսն ավելի ու ավելի է էկոլոգիապես խոցոտված գոտի հիշեցնում: Հերթական «թեժ կետը» Ալավերդու մոտ՝ Մադան տանող ճանապարհին գտնվող քիմիական թափոնների գերեզմանոցն է:
Գերեզմանոցի սկզբնական տարածքը վաղուց դուրս է եկել իր սահմաններից: Սեւ ու սպիտակ խարնուրդը գոլորշիանում է նույնիսկ սառնամանիքին: Գերեզմանոցի կողքին արոտավայր է: Դրա հետ մեկտեղ ալավերդցիները լավ հասկանում են այն վտանգը, որն իրենց մեջ կրում են կենդանիները, որոնք սնվում են քիմիայի եւ խոտի խարնուրդով: «Մենք Մադանից միս չենք գնում»,- մեզ հավաստիացրեցին տեղի ռեստորանի աշխատակիցները:
Մանրամասնաերը ներկայացված են «Մադանի գերեզմանոց» ֆոտոռեպորտաժում եւ Լարիսա Փարեմուզյանի «Ալավերդու «մկնդեղի գերեզմանոցում» թաղվել են նաեւ քիմիական նյութեր» հոդվածում:
Փետրվար 05, 2009
