

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ Բնապահպանության նախարարի խոսքը Սոթքում հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու վերաբերյալ /«Կենտրոն»հ/ը, «Բնապահպանի օրագիր» հաղորդաշար, 03.04.09/
«Այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Սոթքի հարստացուցիչ ֆաբրիկայի վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել, և, այս բոլոր նյութերը, այս բոլոր քննարկումները գալիս են ասելու, որ ներդրողի կողմից ձեռնարկվել են միջոցառումներ մի քանի տարբերակ մշակելու, ըստ որում` նաև Սոթքի տարածքում հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու վերաբերյալ, և ըստ իմ ունեցած տեղեկությունների, Հայաստանի Հանրապետության մի քանի սուբյեկտների հետ միասին, համատեղ աշխատանքներ են իրականացվում, հաշվարկներ են կատարվում, որպեսզի ներկայացվեն այլընտրանքային տարբերակներ:
Այս պահին օրենսդրությունը արգելում է Սևանի ջրհավաք ավազանի տարածքում հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու գործընթաց»:
Ապրիլ 15, 2009
