ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՄԻԱՑԱՎ S.O.S. ՍԵՎԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ  ՄԻԱՑԱՎ  S.O.S. ՍԵՎԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

«ԷկոԼուր»

Թեղուտի պաշտպանության երիտասարդական խումբը միացավ  S.O.S. Սևան շարժմանը: Խումբն արդեն մասնակցել է մարտի 27-ի բողոքի ակցիային՝ ուղղված Սոտքում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման դեմ եւ ապրիլի 15-ի հասարակական լսումներին: «S.O.S. Սևան»-ի մասին տեղեկատվությունը երիտասարդական շարժումը տարածում է սեփական ցանցի՝ «Սեւան» բլոգի (http://bnamard.blogspot.com), ինտերնետային ֆորումների միջոցով (http://www.akumb.am/showthread.php?t=30489): Թեղուտի պաշտպանները նաեւ հայտնում են, որ խնդրին կարելի է ծանոթանալ՝ http://www.dailymotion.com/user/vhovhan/video/x8ripc_save-sevan-lake_news հասցեում դիտելով «Ոսկե ական Սեւանի համար» ֆիլմը:
 
«Ամբողջ ուժերով պատրաստ ենք համագործակցել մինչև հաղթանակ»,- հայտարարում են Թեղուտի եւ Սեւանի պաշտպանները:

Ապրիլ 28, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր