www.gov.am
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտու տարածքների ճշգրտման եւ հողամասերի սահմանազատման 2010-2012թթ. ծրագրին` համաձայն հավելվածի։ Ծրագիրը կարգավորում է ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատված 230 եւ համալրման ենթակա 71 բնության հուշարձանների պահպանության եւ կայուն օգտագործման հարցերը։ Բնության հուշարձանների անձնագրերով սահմանված ռեժիմներով կապահովվեն դեգրադացված էկոհամակարգերի բնականոն վերականգնումը եւ դրանց վտանգված բաղադրիչների պահպանումը, ինչպես նաեւ կստեղծվեն հուշարձանների արդյունավետ կառավարման նախադրյալներ։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Մոդել-թիվի» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման լիցենզիա` այդ աշխատանքի հսկողությունը վերապահելով ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի նախարարներին եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին:
Հունիս 01, 2009
