ԻԽՏԻՈԼՈԳՆԵՐԸ ՀՈՂՄԱՑՐԻՎ ԵՆ ԱՆՈՒՄ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ

ԱրմԻնֆո

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հաջողությամբ հողմացրիվ է արել ՀՀ բնապահպանության նախարարության «ձկնային» առասպելները: Խոսքը ձկների որսագողության հանդեպ նախարարության պաշտոնական դիրքի մասին է: Չնայած այն բանին, որ սիգի արդյունաբերական որսն արգելված է, այդ ձկնատեսակը շարունակվում է բացահայտ վաճառվել, ընդ որում, օրինապահ մարմինների քթի տակ:

«Չնայած կրիտիկական իրավիճակին, Սևանում սիգի պահեստն ընդամենը 170 տոննա է, երբ 80-ական թվականների վերջում այն 30 հազար տոննա էր, իսկ 2005 թվականին արդեն 625 տոննա, բնապահպանության նախարարությունը շարունակում է արհամարհել մասնագետների ազդանշաններն ու հասարակական անհանգստությունը»,- մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ինստիտուտի տնօրենը:

Հետաքրքիր է, որ նախարարությունում շարունակում են հայտարարել, որ շուկաներում վաճառվող սիգը ոչ թե Սևանի ծագում ունի, այլ բռնված է Ջերմուկի Կեչուտի ջրամբարում: Բացի այդ, այդ նույն նախարարության կարծիքով, Ջերմուկի և Սևանի սիգերը անատոմիական տարբերություններ ունեն: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Բ. Գաբրիելյանն ընդգծել է, որ Ջերմուկի սիգը ոչ մի անատոմիական առանձնահատկություններ չի կարող ունենալ, քանի որ գենետիկական մակարդակով փոփոխություններ չեն կատարվել: «Խոսքը կարող է գնալ միայն ձևաբանական փոփոխությունների մասին, քանի որ Կեչուտի ջրամբարում կերային բազան ավելի լավն է, և սիգն այնտեղ ավելի արագ է աճում, իսկ սեռական հասունացումն ավելի շուտ է կատարվում: Այդպիսով, եթե Ջերմուկի սիգը տեղափոխվի Սևան, ապա այն ոչինչով չի տարբերվի Սևանի սիգից: Ինչ վերաբերում է նրան, թե իբր կարելի է սիգը արհեստականորեն աճեցնել, ապա համաշխարհային գիտությունը դեռ այդ ուղղությամբ առաջ չի գնացել»,- ընդգծել է նա: Այն բանի հնարավորությունը, թե իբր սիգի մեծ քանակությունը, որը տարվա ցանկացած պահին կարելի է տեսնել հայկական շուկաներում, կարող է Ջերմուկից բերվել, Բ. Գաբրիելյանը միանգամից բացառել է: Նա նշել է, որ Կեչուտի ջրամբարում սիգի քանակությունը բավականին նվազել է, այնպես որ այդտեղի ձուկը ոչ թե շուկաներ է բերվում, այլ՝ միանգամից թանկ ռեստորաններ: «Սիգի այն քանակությունը, որը մենք տեսնում ենք շուկաներում, Ջերմուկը ոչ մի կերպ չի կարող ապահովել,- ընդգծել է Բ. Գաբրիելյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ ձկների որսագողության հետ պայքարի ամենալավ միջոցը Սևանում ձկնորսության և շուկաներում ձկների որսագողության իրացման հանդեպ վերահսկողության խստացումն է: Այն միջոցը, որի մասին հպարտորեն «գոչում» է բնապահպանության նախարարությունը /մանրաձկների բազմացումն ու բացթողումը/ քիչ արդյունավետ է, քանի որ աճող ձուկը որսագողերի զոհն է դառնում:

Մասնագետը պատմել է, որ Սևանում բնակվող չորս տեսակ իշխանից, արդեն անհետացել է երկուսը՝ ձմեռային իշխան և բոջակ: Բ.Գաբրիելյանի կարծիքով, այդ նույն բախտին կարող է արժանանալ նաև ամառաային իշխանը, որը անհետացման եզրին է:

Մասնագետներին անհանգստացնում է նաև Սևանի խեցգետինների պոպուլյացիայի նվազումը: Բ. Գաբրիելյանը հաղորդել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը խեցգետինների որսի վերաբերյալ Հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի եզրակացությունները չի կատարում: Այդպիսով, Սևանի միակ բնակիչը, որին մոտակա 10 տարիների ընթացքում անհետացումը ոչ մի կերպ չի սպառնում, դա ծածանն է:

Բ. Գաբրիելյանի խոսքերով, արդեն առաջին տարին չէ, որ ինստիտուտն առաջարկում է լիովին արգելել Սևրանա լճում ձկների և խեցգետինների որսը: Սակայն անհասկանալի պատճառներով ՀՀ բնապահպանության նախարարությունը սահմանափակում է միայն այս կամ այն տեսակի ձկան որսը:

Հունիս 05, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր