ԿՈՄԲԻՆԱՏԸ ԿՍԿՍԻ ԱՇԽԱՏԵԼ

ԿՈՄԲԻՆԱՏԸ ԿՍԿՍԻ ԱՇԽԱՏԵԼ

Ռուբեն Գրձելյան, Գոլոս Արմենիի

Վերգործարկվել է քաղաք ձեւավորող ձեռնարկությունը

...Ագարակի կոմբինատը
, որը մտնում է GeoProMining միջազգային խմբի ընկերությունների կառուցվածքի մեջ, ճգնաժամի հետեւանքով այս տարվա սկզբին կանգ էր առել:  Մոտ 200 աշխատակիցներ կրճատվել էին: 500-ը պահպանել էին իրենց աշխատատեղերը, իսկ 400-ն ուղարկվել էին ժամանակավոր արձակուրդ` արձակուրդի ընթացքում պահպանելով աշխատավարձի 2/3-ը: ...

...Երեւանից տարածությամբ ամենից հեռու գտնվող քաղաքում բացի կոմբինատից այլ աշխատավայր չկա. կոմբինատը քաղաք ձեւավորող ձեռնարկություն է: Թեպետ կոմբինատի չաշխատելու ժամանակ կոմբինատի ղեկավարությունն  ամսական 450 հազար դոլլարի աշխատավարձ էր տալիս, սակայն սոցիալական լարվածությունը թուլացնել, այնուամենայնիվ, չէր հաջողվում: ....

…GeoProMining միջազգային խմբի ընկերությունների նախագահ Ռոման Խուդոլին “Գոլոս Արմենիի” թղթակցին հայտնեց, որ վարկային միջոցներն առաջին հերթին ուղղվելու են հանքի տեխնիկայի` էքսկավատորների, բեռնատարների մոդեռնացմանը:... 

… Հարկ է նշել, որ մինչ ճգնաժամը բաժնետերերը փոխել են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը: Մասնավորապես, իրենց պաշտոններից հեռացվել են վրացի տնօրենները:  Այժմ Ագարակի կոմբինատը գլխավորում է Սերգեյ Պոլովինկինը: Ագարակցիների հետ զրույցում պարզ դարձավ, որ նրանց դժգոհությունները պայմանավորված էին GeoProMining միջազգային խմբի ընկերությունների վրացի բաժնետերերի ղեկավարման մեթոդների հետ:...
 
Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:

Հուլիս 13, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր