ԿԱՆԱՉ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԶՐՊԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱՆԱՉ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԶՐՊԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«ԷկոԼուր»

S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սույն թվականի օգոստոսի 15-ին հրավիրվում է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով` ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդված, մաս առաջին:

2008թ. նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսությունը հաղորդում պատրաստեց, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրվել էին S.O.S. Թեղուտի ակտիվիստների կողմից, ովքեր նաեւ զբաղվում են հասարակության խոցելի շերտերի իրավունքների պաշտպանությամբ: Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն անցկացրեց, որի արդյունքում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվեց N12105809 քրեական գործը`  բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ  ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով: 2009թ. մայիսին Մարիամ Սուխուդյանը եւ S.O.S Թեղուտի մյուս ակտիվիստները հրավիրվեցին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` որպես տվյալ գործով վկաներ:

2009թ. օգոստոսի 13-ին Մարիամ Սոխուդյանը ստացավ ծանուցագիր, որտեղ նշված է, որ նրան կանչում են ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին հարցաքննության` արդեն որպես մեղադրյալ:

«ԷկոԼուր»-ը կոչ է անում լայն հասարակայնությանը, այդ թվում պետական կառույցներին, հատուկ ուշադրություն ցուցաբերել այս գործի նկատմամբ եւ հիշեցնում է, որ ՀՀ Նախագահի կողմից հայտարարված հասարակության ժողովրդավարացման գործընթացը ենթադրում է հասարակության մասնակցությունը երկրի ղեկավարմանը, որի ձեւերից մեկն էլ ահազանգ հնչեցնելն է:

Օգոստոս 14, 2009

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր