ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆԵԼ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

«Հետք»

Գլխավոր դատախազության կայքէջը տեղեկացնում է, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանձնարարել է քննիչին քննության առարկա դարձնել դիտարկվող քրեական գործին վերաբերող մամուլի հրապարակումները:

«Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008 թ հեռարձակվել էր հեռուստառեպորտաժ՝ Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լ.Ա.-ի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ա.-ի և այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ: Նշված ռեպորտաժի հիման վրա Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունը հանձնարարել էր ոստիկանության Էրեբունու քննչական բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:

Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում չեն հաստատվել նշված տեղեկությունները, կրթահամալիրի սաներ Լ. և Դ. Ա.-րը, Մ. Դ.-ն, Ա. Պ.-ն, Մ. Շ.-ն և Դ. Մ.-ն կտրականապես հերքել են Լ. Ա.-ի կողմից իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը, իսկ Դ. Ա.-ն նշել է նաև, որ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել է կրթահամալիրում բարեգործական աշխատանքներ իրականացնող Մ. Ս.-ի խնդրանքով: Նույնպիսի ցուցմունքներ են տվել նաեւ նրա հարազատները:

Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ չի հաստատվել նաեւ սաներից մեկին բռնաբարելու վերաբերյալ հայտարարությունը:

Նախաքննության տվյալներով՝ Մ.Ս.-ն դպրոցի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություններ, ուսուցչի վերաբերյալ կատարել սուտ մատնություն եւ ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը 15.08.09թ նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Մ. Ս.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Օգոստոս 28, 2009

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր