Panorama.am
«Անցյալ տարի ՀՀ արդյունաբերության մեջ գրանցվեցին անկումներ, սակայն սկսված այս տարվանից կարելի է ասել, որ այս ոլորտում նկատվում են աճի տեմպեր»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նրա խոսքերով` զուտ արդյունաբերության ոլորտում` առանց էներգետիկայի, անկումը կազմել է 6,4%: Սակայն կան ոլորտներ, որոնք աճ են գրանցել, օրինակ դեղագործության և պլաստմասե իրերի արտադրության ոլորտները:
Հիմնվելով նախարարության մոնիտորինգի արդյուքների վրա` նա ասաց, որ հունվարին գրանցվել է արդյունաբերության ծավալների աճ: «Մոնիտորինգն, ի դեպ, իրականացվում է 156 ընկերություններում, որը հնարավոր է ողջ դաշտը չի ծածկում»,-հավելեց Հ. Միրզոյանը:
Ըստ նրա աճը հիմնականում պայմանավորված է քիմիական արդյունաբերության ծավալների` 278% աճով, հանքարդյունաբերության ոլորտի` 123,6% աճով:
«Քիմիական արդյունաբերության աճը կապված է «Նաիրիտի» վերագործարկմամբ, չնայած քիմիայի մյուս ճյուղերում` փոքր քիմիայի` պլաստմսե իրերի, ներկանյութերի արտադրության բնագավառներում էլ մենք աճ ենք ունեցել»,-եզրափակեց բանախոսը:
Մարտ 01, 2010
