ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԿԱՌՈՒՑԵԼ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԿԱՌՈՒՑԵԼ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը չի ստացել ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների տեղադրման տեղագրական քարտեզի կազմման երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման վերաբերյալ փաստաթղթեր:

Այս մասին նշված է նախարարության N 5/08/51201-10 նամակում` ի պատասխան «ԷկոԼուր»-ի հարցմանը: Նամակում նաեւ նշված է, որ կառավարության տվյալ որոշման բոլոր գործողությունները որոշում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

Խնդիր է առաջանում, թե ինչպես կարող են կատարվել Օրհուսի կոնվենցիայի դրույթները եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, եթե մի նախարարությունը մյուսին նույնիսկ տեղյակ չի պահում  պլանավորման փուլում էկոլոգիապես կարեւոր որոշումների մասին, մասնավորապես` առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր օբյեկտների տեղադրման մասին:

Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը բարձրացրել էր ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի տեղադրման մասին հարցը Զանգակատուն եւ Ուրցալանջ (Արարատի մարզ) գյուղերի բնակիչների ահազանգի հիման վրա, որտեղ բողոքի ակցիաներ էին անցկացվել ընդդեմ համայնքների վարչական տարածքներում հետախուզական աշխատանքների իրականացման:

Հուլիս 19, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր