ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ  ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԷկոԼուր

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ստորագրեցին «Հարավային Կովկասի կայունության եւ կայուն զարագացման համար համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագիր: Փաստաթուղթը քննարկվեց փետրվարի 11-12-ին` Թբիլիսիում, Վրաստանի Կանաչների կուսակցության կազմակերպած հանդիպման ընթացքում:

Մասնակիցները որոշեցին, որ համատեղ գործունեության ռազմավարությունը պետք է հիմնվի ընդհանուր ձգտումների եւ պայմանների վրա, ուղղվի փակուղուց դուրս գալու նոր ուղիների որոնմանը, որոնք հիմք կդառնան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ մեր ժողովուրդների բարգավաճման համար:

Համաձայնագրի ներքո ստորագրեցին Վրաստանի կանաչների կուսակցությունը, Վրաստանի կանաչների շարժումը, Էկոլոգիական իրավունքի կենտրոնը (Վրաստան), Ժողովրդի ձայնը (Վրաստան), Ադրբեջանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիան (Հայաստան), «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն»-ը (Հայաստան), «ԷկոԼուր»-ը (Հայաստան), «Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Թեղուտի պաշտպանության խումբ» քաղաքացիական նախաձեռնությունների (Հայաստան) ներկայացուցիչներ:

Փետրվար 17, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր