Նորություններ

Հասարակական կազմակերպությունները պահանջում են մերժել նոր ՓՀԷԿ-երի կառուցումը ԲՀՊՏ-ներում
Հունիս 14, 2021 at 15:44 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մերժել ՓՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ի տրամադրումը ոչ միայն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, այլ նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում
Նախարարությունը մերժել է Լոռու մարզում  «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2»  ՓՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ի տրամադրումը
Ապրիլ 28, 2021 at 13:25 | Ջուր | Լոռի
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է Լոռու մարզում Ձորագետ գետի վրա «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը
Մերժվել է Արփա գետի վտակի վրա նոր ՓՀԷԿ-ի կառուցման հայտը
Մարտ 09, 2021 at 17:55 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Արփա գետի անանուն վտակի վրա «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման՝ շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին
ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների վերանայումներ կլինեն. ՇՄ նախարար
Մարտ 03, 2021 at 18:20 | Պաշտոնական աղբյուրներ
Նախարարը հայտնել է, որ Եղեգիսի կիրճի 17 ՓՀԷԿ-երում ստուգումներ են իրականացվել և ՋԹ-ների համալիր ստուգումների արդյունքում առերևույթ իրավախախտումների բավարար հիմքեր կան
Խախտում  «Արգիճի» ՓՀԷԿ-ում. շրջակա միջավայրին հասցվել է 168 հազար 840 դրամի վնաս
Սեպտեմբեր 03, 2020 at 14:00 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ը 2019 թ. օգոստոսին իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբերին՝ սահմանված ջրաքանակից ավելի ջրառ
Տեսչական մարմինը բնապահպանական վերահսկողություն կիրականացնի «Արգիճի» ՓՀԷԿ-ի նկատմամբ
Օգոստոս 31, 2020 at 17:07 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Գեղարքունիք
Նշենք, որ Տեսչական մարմինը ԷկոԼուրի ահազանգին պատասխանում է օգոստոսի վերջին օրը, երբ ավարտվում է «Արգիճի» ՓՀԷԿ-ի կողմից ջրառի արգելքը
Խախտում «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ում.  Շրջակա միջավայրին հասցվել  է ավելի քան 8 միլիոն դրամի վնաս
Օգոստոս 19, 2020 at 12:03 | Պաշտոնական աղբյուրներ | Վայոց ձոր
«Մինա-Մայա» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 8 միլիոն 694 հազար 215 դրամ
«Գողթ-1» և «Գողթ-2» ՓՀԷԿ-երը խախտել են ջրօգտագործման թույլտվության պահանջները
Օգոստոս 11, 2020 at 13:34 | Փոքր ՀԷԿ-եր, էներգետիկա | Կոտայք
ՓՀԷԿ-երը ջրառ են իրականացրել ջրօգտագործման թույլտվությամբ ջրառն արգելող ամիսներին, ինչի համար նշանակվել է վարչական տուգանք՝ 200 հազար դրամի չափով
«Արգիճի» ՓՀԷԿ-ն աշխատո՞ւմ է օգոստոսին
Օգոստոս 10, 2020 at 21:20 | Ջուր | Գեղարքունիք
ԷկոԼուրի թիմն այցելեց ՓՀԷԿ-ի կայանի տարածք և տեսավ, որ ՓՀԷԿ-ի կայանից դուրս եկող խողովակներից մեկով ջրբացթողում է իրականացվում գետ
«Դարանակ» և «Կանթեղ» ՓՀԷԿ-երը տուգանվել են խախտումների համար
Ապրիլ 28, 2020 at 14:58 | Ջուր | Գեղարքունիք | Սյունիք
«Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։ Իսկ Սյունիքի մարզում շահագործվող «Գելիեգուզան» ՍՊԸ-ի «Կանթեղ» ՓՀԷԿ-ում
ՓՀԷԿ-երի խնդիրը ենթարկել համակարգային ուսումնասիրման, ուժեղացնել դրանց շահագործման նկատմամբ վերահսկողությունը. ՄԻՊ
Ապրիլ 14, 2020 at 14:31 | Ջուր | Արագածոտն | Գեղարքունիք
ՄԻՊ-ը նշում է, որ ՀՀ-ում գետային էկոհամակարգերի հետ կապված խնդիրների պատճառը ջրային ռեսուրսների գերօգտագործումն ու վատնումն է, իսկ ջրային ռեսուրսների գերօգտագործման հիմնական աղբյուրը ՓՀԷԿ-երն են և դրանց շահագործման ընթացքում եղած խախտումները
ԷկոԼուրի մշակած ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակաշարերով գետերի ծանրաբեռնվածության հաշվարկի մեթոդը՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմքում
Ապրիլ 13, 2020 at 14:19 | Ջուր
նախարարությունը, օգտագործելով ԷկոԼուրի՝ գետերի ծանրաբեռնվածության հաշվարկի մեթոդը և ծրագրերի արդյունքները, չի նշել մեթոդի հեղինակին՝ խախտելով ԷկոԼուրի հեղինակային իրավունքը