ԷկոԼուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզում շահագործվող «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ի «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։ Իսկ Սյունիքի մարզում շահագործվող «Գելիեգուզան» ՍՊԸ-ի «Կանթեղ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում ապահովված չէ էկոլոգիական թողքը։
«Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական և նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նույնքան չափի տուգանք նշանակվել է «Գելիեգուզան» ՍՊԸ–ի տնօրեն Արգիշտի Բաբայանի նկատմամբ:
Նշենք, որ ԷկոԼուրի կողմից իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերի փորձագիտական խումբը մոնիտորինգ էր իրականացրել «Դարանակ» և «Կանթեղ» ՓՀԷԿ-երում և արձանագրել էր խնդիրներ: Փորձագետների կողմից տրվել էին ՓՀԷԿ-երի բարեփոխումների առաջարկություններ:
Լուսանկարը՝ ԲԸՏՄ-ի ֆեյսբուքյան էջից
Ապրիլ 28, 2020 at 14:58