

ՀՀ բնապահպանության և ըներքի տեսաչական մարմինը պատրաստվում է վերահսկել Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա կառուցված «Արգիճի»-ի փոքր ՀԷԿ-ի աշխատանքը։ Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան օգոստոսի 31-ին 01/24/3154-20 գրությամբ հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
Նամակի մեջ նշված է․
«Հիմք ընդունելով «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ««Արգիճի» ՓՀԷԿ-ն աշխատու՞մ է օգոստոսին» վերտառությամբ հրապարակաման հիմքում ընկած փատերը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակներում կիրականացնի բնապահպանական վերահսկողություն և արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ Նշենք, որ Տեսչական մարմինը ԷկոԼուրի ահազանգին պատասխանում է օգոստոսի վերջին օրը, երբ ավարտվում է «Արգիճի» ՓՀԷԿ-ի կողմից ջրառի արգելքը, քանի որ, ըստ այս ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության, միայն օգոստոսին ՓՀԷԿ-ը չպիտի աշխատեր:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրի թիմը օգոստոսի 7-ին այցելել էր ՓՀԷԿ-ի կայանի տարածք և տեսել, որ ՓՀԷԿ-ի կայանից դուրս եկող խողովակներից մեկով ջրբացթողում է իրականացվում դեպի գետ։
Օգոստոս 31, 2020 at 17:07