Խախտում «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ում. Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 8 միլիոն դրամի վնաս

Խախտում «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ում.  Շրջակա միջավայրին հասցվել  է ավելի քան 8 միլիոն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտում է հայտնաբերել Վայոց ձորի մարզում գտնվող Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ում: «Մինա-Մայա» ՍՊԸ-ին պատկանող
«Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ում արձանագրվել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավելի ջրառ իրականացնելու փաստ: Ընկերությունը խախտել է ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի և 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները: 
 
«Մինա-Մայա» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 8 միլիոն 694 հազար 215 դրամ:

Օգոստոս 19, 2020 at 12:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր