«Գողթ-1» և «Գողթ-2» ՓՀԷԿ-երը խախտել են ջրօգտագործման թույլտվության պահանջները

«Գողթ-1» և «Գողթ-2» ՓՀԷԿ-երը խախտել են ջրօգտագործման թույլտվության պահանջները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժինը խախտում է հայտանաբերել«Ջաղացի Ձոր» ՓԲԸ-ին պատկանող, Գողթ գետի վրա կառուցված «Գողթ-1» և «Գողթ-2» ՓՀԷԿ-երում.  չեն պահպանել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները: ՓՀԷԿ-երը ջրառ են իրականացրել ջրօգտագործման թույլտվությամբ ջրառն արգելող ամիսներին, ինչի համար նշանակվել է վարչական տուգանք՝ 200 հազար դրամի չափով։ Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 1 միլիոն 471 հազար 440 դրամ և հաշվարկվել 2019 թ. աշնան և 2020 թ. գարնան ընթացքում ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ամիսներին ջրառ իրականացնելու համար։
Ընկերությանը տրվել է հանձնարարական՝ ապահովել ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված էկոլոգիական թողքը: 
 

Օգոստոս 11, 2020 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր