Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՊԼԱՆԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է
Նոյեմբեր 27, 2008 | Միջուկային էներգետիկա
Երևանից դեպի հարավ` 338 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներն արդեն 5-6 ամիս է` խուճապի մեջ են. համաձայն 2008թ. ապրիլին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ռուսական «Ատոմռեդմեդզոլոտո» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրի` արդեն մեկնարկել են Հայաստանի հանքերում ուրանի որոնողահետախուզական աշխատանքները:
ՔԱՋԱՐԱՆ, ԿԱՊԱՆ ... ՆՈՒՅՆԻՍԿ ՈՐԴԸ ԿՍԱՏԿԻ
Նոյեմբեր 26, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մասնագետներն ահազանգում են` Քաջարանում և Կապանում էկոլոգիական, մեղմ ասած, անմխիթար վիճակ է: ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների» կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն այսօր կայացած էկոլոգիական քննարկման ժամանակ, խոսելով Քաջարանի էկոլոգիական վիճակի մասին, նշեց, որ փոշու մեջ հայտաբերել են հիպերտոքսիկանտներ: Մասնագետները դրանց աղբյուրը գտել են պոչամբարներում: Դրանք, ի դեպ, ժամանակին եղել են քաղաքի տարածքում, այնուհետև հարթեցրել ու բնակելի են դարձրել:
ԻՆՉ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՆԱԽԱՐԱՐԸ
Նոյեմբեր 24, 2008 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Ազատամտություն» թերթի (www.azatamtutyun.am) 2008թ. նոյեմբերի 15-ի թողարկման մեջ հայտնվեց Սվետլանա Հակոբջանյանի «7 ՀԱՐՑ ՔԱՎԱՐԱՆԻՑ ԵՐԿՐԻՍ ԹԻՎ 1 ԲՆԱՊԱՀՊԱՆԻՆ» հոդվածը: Հեղինակին թողնելով հոդվածի ոճը՝ «ԷկոԼուր»-ը դիմեց ՀՀ բնապահպանության նախարարություն՝ նախարար Արամ Հարությունյանից հոդվածում առաջադրված մեղադրանքների համար մեկնաբանություններ ստանալու:
ԱՐԳԵԼԱՆՔՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ
Նոյեմբեր 21, 2008 | Սևան
Սեւանա լճում որսաշրջանի արգելման կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում
ՌՈՒՍ ՈՐՐՍՈՐԴԸ ԳՆՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ»
Նոյեմբեր 21, 2008 | Կենսաբազմազանություն
Այն, ինչ տեսանք, արդարացրեց մեր բոլոր սպասումները. 4 օրերի ընթացքում ամեն օր կարելի էր տեսնել հայկական մուֆլոնի ոչ մեծ խմբեր: Կենդանուն Վալերին կարող էր որսալ հենց առաջին օրը, բայց հիշելով, որ հետազոտական աշխատանքները ոչ միայն որս է, չէր շտապում կրակել եւ սպասում էր ուղեկցող մարդու հրամանին:
Նոյեմբեր 21, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
«VTB» խումբը բազային հաշվարկների կանոնավորումից հետո կշարունակի Հայաստանում Թեղուտի հանքավայրի շահագործման ֆինանսավորումը: Այդ մասին հայտնեց ռուսական VTB բանկ ԲԲԸ-ի կակառվարման նախագահ Անդրեյ Կոստինը VTB բանկի եվ Հայաստանի, Ուկրաինայի եվ Բելոռուսիայի երեք դուստր բանկերի հետ հեռուստակամուրջի ժամանակ:
«ԷՅՍԻՓԻ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՐՈՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Նոյեմբեր 21, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ալավերդու մշակույթի պալատում նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության աշխատողների հանդիպումը ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի հետ:
«ԱՅՍՕՐ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԵԿԵԼ»
Նոյեմբեր 20, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Երեկվա բողոքի ակցիային արձագանքել էին տարբեր մասնագիտություններ եւ հետաքրքրություններ ունեցող անձինք: Սակայն նրանց միավորել էր խոսքի ազատության եւ լրագրողի, ՀՀ քաղաքացու անվտանգության մտահոգությունը: Ստորեւ ներկայացնում ենք ակցիայի մասնակիցների կարծիքները, որոնք գրի է առել Հետքի թղթակիցը:
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՏՆԵԼ ԵՎ ՊԱՏԺԵԼ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ
Նոյեմբեր 19, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Նոյեմբերի 19-ին՝ժամը 18:00-ին, ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ տեղի կունենա հասարակական կազմակաերպությունների բողոքի ցույցը: Ցուցարարների հիմնական պահանջն է գտնել եւ պատժել «Հետաքննող լրագրողների ասոցիացիա»-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվողներին:
Նոյեմբեր 19, 2008 | Քաղաքներ
«VivaCell-MTS»-ն իրականացրեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հերթական ծրագիրը՝ Հայաստանում վարի բնության պահպանության հիմնադրամի (FPWC) հետ համատեղ Երեւանի Նուբարաշեն համայնքում ծառատունկ կազմակերպելով:
«ԷԿՈԼՈՒՐ»-Ի ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՏՆԵԼ ԵՎ ՊԱՏԺԵԼ «ՀԵՏՔ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻՆ
Նոյեմբեր 18, 2008 | Քաղաքներ
Լրագրողների եվ հասարակական սեկտորի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը վերածվում է ֆիզիկական բռնության: Սույն թվականի նոյեմբերի 17-ին անհայտ անձիք հարձակվել են «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, Հետաքննող լրագրողների ասոցիացիայի նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ:
Նոյեմբեր 18, 2008 | Միջուկային էներգետիկա
Կապիտալ վերանորոգումից հետո Հայկական ԱԷԿ-ը կրկին միացվել է երկրի էներգոհամակարգին: Այդ մասին «Առկա» գործակալությանը հայտնեց ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը:
ԳԱՂՏՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՍԵՎԱՆՈՒՄ
Նոյեմբեր 14, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մինչ բնապահպանական հասարակական կազմակերպություններն անցկացնում են «S.O.S. Սեւան» կամպանիան, ուղղված Սեւանի ավազանում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման դեմ, եվ իշխանություններից պահանջում են պահպանել «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, որի 10-րդ հոդվածով ուղղակիորեն արգելվում է Սեւանի ավազանում լեռնահանքային գործունեությունը, հայտնվեց Շորժայի եվ Ջիլի հանքավայրերի շահագործման եվ Սեւանում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման նոր նախագիծ:
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԵՎ ՎՆԱՍԸ
Նոյեմբեր 14, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Թեղուտի հանքավայրի շահագործման ռիսկերը, որոնց մասին երեք տարի շարունակ խոսում են բնապահպանական հասարակական կազմակերպությունները եվ անկախ փորձագետները, արդեն իսկ ի հայտ են գալիս:
Նոյեմբեր 13, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Առաջիկա երեք ամիսներին Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, եւ Ագարակ քաղաքների լեռնահանքային ձեռնարկությունների աշխատակիցներին կրճատումներ չեն սպառնում:
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ՝ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Նոյեմբեր 12, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
«ԷկոԼուր»-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում «Էկոլոգիական տեղեկատվության ազատությունը եւ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղանի վերաբերյալ հրապարակված նյութերը: