ԷկոԼուր
Երևանում նվազել է մթնոլորտային օդի աղտոտվածությունը Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում: «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի համաձայն՝ մարտի 22-31-ն ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, իսկ փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով:
Աղտոտող նյութերի, մասնավորապես փոշու կոնցենտրացիայի անկումը պայմանավորված է երթևեկության և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակմամբ կամ արգելքով:
Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի
Ապրիլ 07, 2020 at 17:39