Երևանի բուսաբանական այգում տեղի կունենա «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը

Երևանի բուսաբանական այգում տեղի կունենա «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը

Սույն թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի բուսաբանական այգում տեղի կունենա «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը՝ նվիրված կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը:

Միջոցառմանը կմասնակցեն պետական, մասնավոր ոլորտների, դիվանագիտական կառույցների, միջազգային ընկերությունների կրթության, գիտության և արվեստի ոլորտների ներկայացուցիչներ։

Միջոցառման ժամանակ նաև կանցկացվի պանելային քննարկում՝ «Օդի որակ և կլիմայի փոփոխություն» և «Աստղագիտությունը զարգացման համար» թեմաներով:

Առաջին տեղ զբաղեցնող շախմատիստին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կհատկացնի դրամական մրցանակ` 200.000 ՀՀ դրամի չափով: Մյուս հաղթողները կստանան նվեր քարտեր «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի, «Բուկինիստ» գրախանութների ցանցի, «Աէրո ակումբ»-ի և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից:

Մրցաշարին զուգահեռ կանցկացվեն մի շարք միջոցառումներ` կլիմայի և շրջակա միջավայրի մասին զրույցներ, դպրոցահասակ երեխաների համար շրջակա միջավայրի վերաբերյալ խաղեր:

Մրցաշարին մասնակցելու մանրամասները՝ այստեղ, իսկ մրցաշարի կանոնադրությունը՝ այստեղ:

«Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարն անցկացվում է ՄԱԿ-ի կողմից հռչակած շախմատի միջազգային օրվա կապակցությամբ, «Քայթլաբ» ընկերության կողմից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչության հովանու ներքո և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, Հայաստանի շախմատի ակադեմիայի, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) և Երևանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ:

Հուլիս 18, 2023 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր