Ըստ գիտնականների` օզոնային շերտի քայքայումն այժմ կայուն վիճակում է

Ըստ գիտնականների` օզոնային շերտի քայքայումն այժմ կայուն վիճակում է

Արմենպրես

Մասնագետներն արձանագրում են օզոնային շերտի քայքայման նվազում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության օզոնային շերտի ազգային համակարգող Ասյա Մուրադյանը, 2010 թվականից սկսած աշխարհում լիովին դադարել են օգտագործել այն հիմնական ութ վնասակար նյութերը (քլոր-ֆտոր ածխածիններ), որոնց արտանետման հետեւանքով քայքայվում էր օզոնային շերտը: Այն հանգեցրել է օզոնային շերտի քայքայման կայուն վիճակի:

Քլոր-ֆտոր ածխածինները մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուսական ու կենդանական աշխարհին, այլ նաեւ բնակչության առողջությանը: Ճառագայթահարումից վնասվում են օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները, երկար արեւի տակ մնալը հանգեցնում Է մաշկի քաղցկեղի, կնճռոտմանը եւ աչքի կատարախտի առաջացմանը: Դեռեւս 1980-ականներին գիտնականներն ահազանգել էին, որ Երկրի մակերես են հասնում ավելի մեծ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունում մշակվել է Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային ծրագիր: Այն միտված է կատարելագործել օրենսդրությունում առկա համապատասխան դրույթը, ինչպես նաեւ իրականացնել ուսուցողական միջոցառումներ:

«Ամռան շրջանը շատ վտանգավոր սեզոն է, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսը բարձր է»,-ասաց Ասյա Մուրադյանը' նշելով, որ վառ արեւոտ օրերին անհրաժեշտ է կրել գլխարկ, արեւապաշտպան ակնոցներ, երկարաթեւ շորեր: Հարկավոր է նաեւ խուսափել հատկապես ժամը 11.00-17.00 –ն ընկած հատվածում տնից դուրս գալուց:

Սեպտեմբեր 27, 2011 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր