

ԷկոԼուր
Երեւանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) մինչ օրս փաստաթղթեր չի ներկայացրել Բնապահպանական փորձաքննություն նոր վառելիքի` քարածխի օգտագործման վերաբերյալ: Այս մասին նշված է «ԷկոԼուր»-ին ուղղված Բնապահպանության նախարարության պատասխան նամակում: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը դիմել էր նախարարություն պահանջով` բնապահպանական փորձաքննություն եւ հասարակական լսումներ անցկացնել` պարզելու, թե Երեւանի ՋԷԿ-ում քարածուխի այրումից առաջացած արտանետումներն ինչ ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Պահանջի հիմքում ընկած է «Ածուխների եւ դրանց արդյունահանման արտադրական գործընթացների, վերամշակման, պահման եւ տեղափոխման անվտանգության նկատմամբ պահանջներ» տեխնիկական ռեգլամենտը, որն ընդունված է քարածուխ օգտագործող երկրներում:
Ռեգլամենտում նշված հիմնական ռիսկերն են` քարածխում ռադիոնուկլիդների առկայությունը, արտանետումներով օդային տարածության աղտոտումը, ուղեկցող մկնդեղի առկայությունը:
Լուսանկարը վերցված է www.b24.am կայքից
Նոյեմբեր 13, 2012 at 11:06