

ԷկոԼուր
Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ բնապահպանության նախարարությունը չի հրապարակում մթնոլորտային արտանետումների (ՍԹԱ) վերաբերյալ տվյալները, որոնք գերազանցում են սահմանային թույլատրելի սահմանները: «Էլեկտրոնային կառավարում» բաժինը, որտեղ տեղադրված էր գործող ձեռնարկությունների, կիրառվող տեխնոլոգիաների, վնասակար նյութերի արտանետումների քանակի և բաղադրության, օդում աղտոտվածության տարածման հաշվարկների մասին տեղեկատվությունը, չի աշխատում: Փաստորեն, խախտվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը և մթնոլորտային արտանետումների թույլտվություն տալու մասին 27.12.2012- ի N 17-63 կառավարության որոշումը: Որոշման մեջ նշված է, որ ՍԹԱ-ով նախագծերը պետք է ներկայացված լինեն էլեկտրոնային տեսքով:
Նախարարությունը չի կատարում իր` օպերատիվ էկոլոգիական տեղեկատվություն տարածելու գործառույթը, որը նախ և առաջ կարևոր է նրա համար, որպեսզի հնարավորություն լինի պաշտպանվել վնասակար արտանետումների ազդեցությունից` ալերգիկ հիվանդությունների առկայության, տեղի ունեցող վթարների, բարձր կոնցենտրացիաներով վնասակար նյութերի միանգամյա արտանետումների դեպքում: Մասնակիորեն, այդ գործառույթը կատարում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնը: Բայց Կենտրոնը որոշում է աղտոտվածությունը միայն 6 քաղաքներում, այն դեպքում, երբ օդի աղտոտվածություն է տեղի ունենում շրջաններում, գյուղերում, առաջին հերթին` լեռնահանքային արդյունաբերության պատճառով առաջացած փոշու արտանետումներից: Օրինակ, Քաջարան քաղաքում, որը ամեն օր ծածկվում է փոշու ամպով` առաջացած Քաջարանի պղնձեմոլիբդենային հանքավայրի պայթյուններից, աղտոտվածության չափումներ չեն իրականացվում: Արամուս գյուղի բնակիչները բողոքում են փոշուց, որի պատճառով գյուղում, իրենց խոսքերով, անհնար է շնչել: Պարզվել է, որ գյուղի մոտակայքում շահագործվում են 7-8 բազալտի հանքեր:
Կայուն աղբյուրներից օդի աղտոտվածության մասին օպերատիվ տվյալները հաղորդվում են ՀՀ պետական վիճակագրական ծառայություն, որը տեղեկացնում է բնակչությանը 2 տարի ուշացումով: Այսպիսով, ՀՀ Պետական վիճակագրական ծառայության 2012թ-ի տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են 2011թ-ի տվյալները:
Սեպտեմբեր 25, 2013 at 16:20
