«ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏԸ» ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Մ., «Ազգ»

Ինչպես տեղեկացանք «Միկա ցեմենտ» ընկերությունից, թաց եղանակով ցեմենտի ստացման հնացած տեխնոլոգիաների փոխարինման նպատակով սկսվել է երկրորդ տեխնոլոգիական հոսքագծի վերազինումը: Միաժամանակ սկսվել է նոր փաթեթավորման արտադրամասի շինարարությունը, որը հնարավորություն կտա 1 ժամում փաթեթավորելու 50 կգ քաշով 3000 ցեմենտի պարկ, նվազեցնելու արտադրական կորուստները, բարձրացնելու արտադրության կուլտուրան եւ իջեցնելու արտանետումները մթնոլորտ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա մայիսին:

Փետրվար 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր