ԷկոԼուր
Գործադիրն առաջարկում է սահմանել արտանետումների սահմանային թույլատրելի կոնցենտրացիա ավտոտրասնսպորտի արտանետումների համար: Թույլատրելի չափաքանակից ավելի արտանետելու դեպքում վարորդները կտուգանվեն իրենց աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Միեւնույն ժամանակ գործադիրը առաջարկում է պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանք սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով մթնոլորտ արտանետումների կազմի նորմերը և հսկման մեթոդները չպահպանելու համար, սակայն չի հստակեցնում, թե այս տուգանքը կոնկրետ ինչ գործունեության արտանետումների համար է նախատեսված: ՀՀ կառավարության այս առաջարկությունները ներկայացված են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բուuական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթում, որը գործադիրն ընդունեց ապրիլի 30-ին եւ ուղարկեց ՀՀ Ազգային ժողով:
Մայիս 05, 2015 at 16:52