

ԷկոԼուր
Օգոստոսի 12-ին Տյանձին քաղաքում վտանգավոր նյութերի պահեստում տեղի ունեցած պայթունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 114-ի, քաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել 772 մարդ, անհետ կորած է 95 մարդ:
«Տասս» գործակալության փոխանցմամբ պայթյունի ալիքը կոտրել է 2 կմ շառավղող բնակելի տների ապակիները, վնասել է ավելի քան 1000 ավտոմեքենա: Պայթյունի տարածքում բռնկվել է ուժեղ հրդեհ: Դրանից հետո պահեստում եւս մի քանի պայթյուն է որոտացել: Պայթյունի էպիկենտրոնից դեպի արեւելք տարածքը թունավորված է նատրումի ցիանիդով, սկսվել է տարածքի դետօկսիկացիա, տարհանում են տեղի բնակիչներին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ արդյունաբերական Տյանձին քաղաքում վտանգավոր նյութերի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված գործուն քայլերը թույլ կտան արագ վերացնել պայթյունների աղետալի հետևանքները», - ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Հայաստանի փոքր տարածքում ինտենսիվորեն զարգանում է ցիանիդի միջոցով ոսկու կորզման արդյունաբերությունը Արարատ քաղաքում, Մասիսի շրջանում, Հրազդան քաղաքում, շուտով ցիանային ֆաբրիկա կլինի Գնդեվազ գյուղում Ջերմուկ առողջարանի կողքին եւ Արջուտ գյուղում՝ Վանաձոր քաղաքի հարեւանությամբ:
![]() |
|
|
|
|
|
|
|
|
|
![]() |
Օգոստոս 18, 2015 at 12:40


