Հայաստանում նախատեսվում է մինչեւ 2020 թ-ը 35 տոկոսով նվազեցնել օզոնային շերտը քայքայող նյութերի կիրառումը

Հայաստանում նախատեսվում է մինչեւ 2020 թ-ը 35 տոկոսով նվազեցնել օզոնային շերտը քայքայող նյութերի կիրառումը

ԷկոԼուր

Հայաստանում նախատեսվում է մինչեւ 2020 թվականը 35 տոկոսով նվազեցնել օզոնային շերտը քայքայող նյութերի կիրառումը: Այս արդյունքը պետք է ապահովի Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագիրը: Այս մասին ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Օզոնային շերտը քայքայող նյութերի/ՀՔՖԱ-ների/ փոխարինման 2-րդ փուլի ծրագրի մշակում» թեմայով քննարկման ժամանակ:Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ այժմ այս կապակցությամբ մշակվում է ծրագիր, ինչը կներկայացվի հաստատման 2016թ,` Մոնրեալի արձանագրության գործադիր կոմիտեի 76-րդ նիստին:

Իր հերթին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարևորել է կենցաղային սարքերում և արտադրության մեջ օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինումը այլ` առավել անվնաս նյութերով: Նա նշել է, որ դա ոչ միայն կկանխարգելի օզոնային շերտի քայքայումը, այլ ուղղված կլինի նաև գլոբալ տաքացման մեղմմանը: Բանախոսը հատկապես կարևորել է ՀՔՖԱ/Հիդրոքլորֆտորածխածինների/-ներին փոխարինող նյութերի հետ աշխատող մասնագետների ուսուցման  գործընթացը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նոյեմբեր 25, 2015 at 17:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր