

ԷկոԼուր
Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի վայրում նախնական տվյալներով այրվում է լաքէթինոլ նյութը: Դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում: Այս մասին նշված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանում պայթյունի և բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 13:10-ին, իսկ ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է:
Ժամը 15:00-ի դրությամբ գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:
ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի Շրջակա միջավայրի մոնիտորինգի ծառայությունը տեղում իրականացնում է օդի նմուշառում՝ արտանետումների քանակը պարզելու համար:



Օգոստոս 28, 2017 at 16:22
