Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձան տանող ճանապարհով անցնելու համար պետք է վճարել 2000 դրամ

Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձան տանող ճանապարհով անցնելու համար պետք է վճարել 2000 դրամ

Tert.am

Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանին մոտենալու համար զբոսաշրջիկներից Հրանտ Համբարձումյան ներկայացող անձը փորձում է գանձել 2000 դրամ։ Այս մասին Tert.am-ը նամակ և կից տեսանյութ է ստացել բնապահպաններից։ «Գառնիի սիմֆոնիան` աղբանոց դարձած, իսկ մուտքի մոտ մասնավոր անձինք մուտքի վճար են գանձում պետական պահպանվող հուշարձանի տարածք մտնելու համար ... նախարարությունները պետք է պատասխան տան .....»,- նշվում է նամակում։

Իրենց իրավունքներն իմացող զբոսաշրջիկները, ինչպես երևում է տեսանյութում, հրաժարվում են վճարել՝ պնդելով. «Ես պետական ճանապարհով գնում եմ պետական հուշարձանը նայելու»։

Տարածքը հսկող Հրանտ Համբարձումյանը պնդում է, որ հուշարձանը նայելու կարելի է գնալ, եթե ուտելիքի տոպրակները թողնեն իր մոտ՝ հիմնավորելով, որ եթե ուտելիքն իրենց հետ են տանում, ուրեմն ոչ թե հուշարձանը նայելու են գնում, այլ՝ հանգստանալու, ու դրա համար իրեն պիտի վճարեն։ Նա նաև նշում է, որ անհատույց ուղղում է ճանապարհները, մաքրում տարածքը, և դրա համար գումար չի գանձում։
Հիշեցնենք, որ Գառնու «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է պետական պահպանության հուշարձանների ցանկում։



13:17 Օգոստոս 22, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news