Կարմիրգրքյան մեղվակերները որսորդների թիրախում

Կարմիրգրքյան մեղվակերները որսորդների թիրախում

ԷկոԼուր

Զովունիում որսորդներն օրը ցերեկով կրակում են ժամանակավորապես հանգրվանած, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մեղվակերների վրա: Այս մասին ս.թ. մայիսի 10-ին ահազանգ է հնչեցրել Զովունիում բնակվող բնապահպան Մարիամ Սուխուդյանը:

«Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում են Զովունու տարածքում, նրանք հավաքվում են  մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշգամբից (Զովունի 38 փողոցից)։ Ցավոք, այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, ովքեր օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի, ինչպես նաև մեր մոլորակի կենսաբազմազանությունը։ Ի դեպ, մեղվակերները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։

Պատկան մարմիններին խնդրում եմ կանխել այս բարբարոսությունը։ Տեսուչներ ուղարկեք, հսկողություն սահմանեք, ոստիկանական ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում՝ հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնեցին, որ զբաղվում են խնդրով և շուտով լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն:

Լուսանկարն ու տեսանյութը՝ Մարիամ Սուխուդյանի



Մայիս 11, 2020 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր