

ԷկոԼուր
Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչները հերթական շրջայցի ժամանակ նկատել և նկարահանել են Կովկասյան ընձառյուծին, հայտնում է WWF-Հայաստանը:
«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի», - նշված է WWF-Հայաստանի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2019 թվականը Հայաստանում հռչակած է որպես Կովկասյան ընձառյուծի տարի: Այս հազվագյուտ կենդանին գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով:
Փետրվար 26, 2019 at 17:30
