ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ՝ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է

ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ՝  ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է

ԷկոԼուր

Ներկայումս «Խոսրովի անտառ» պետական արգելոցում շինարարությունը դադարեցված է: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հաղորդեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը էկոլոգիական հասարակական կազմակերպությունների հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոց կատարած աշխատանքային այցի ժամանակ արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանին հանձնարարեց արգելել Գիլան արգելավայրում կատարվող կապիտալ կառույցի շինարարության ընթացքը, մինչեւ կուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը:

Հունիս 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր