

ԷկոԼուր
Հրդեհներով պատված Ավստրալիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ, հայտնում է eadaily.com-ը:
Որոշումը պայմանավորված է նրանով, որ հրդեհների հետևանքով առաջացած երաշտի պատճառով այս կենդանիները սկսել են սպառել շատ խմելու ջուր, ինչը հանգեցնում է ջրի սակավության և անկարգությունների ավստրալիական բնակավայրերում: Ուղտերը քանդում են ցանկապատերը, գնում տեղի բնակիչների տները և ջուր խմում:
Հաղորդվում է, որ Ավստրալիայի հյուսիս-արևմուտք կուղարկվեն ուղղաթիռներ՝ հինգ օրվա ընթացքում մինչև 10 հազար ուղտ սպանելու համար: Ուղտերի դիակները այրվելու են կամ թաղվելու:
Ուղտերի ոչնչացման որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ այդ կենդանիները տարեկան արտանետում են մոտ մեկ տոննա ածխաթթու գազ: Ուղտերի պոպուլյացիան կրկնապատկվում է յուրաքանչյուր իննը տարին մեկ անգամ, եթե գործընթացը չի կարգավորվում:
Հունվար 10, 2020 at 12:55
