

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. փետրվարի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 10 միլիոն 938 հազար 600 դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված թվով 9 դեպքով հաշվարկվել է 332 հազար 400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 400 դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 2 գործ (200 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 587 հազար 550 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 7 միլիոն 933 հազար 600 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 153 հազար դրամի չափով վնաս, նշանակվել է 400 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 3 միլիոն 5 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 179 հազար 400 դրամի չափով վնաս։
Փետրվար 15, 2021 at 15:53
