Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է

Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է

Ապրիլի 1-ին աշխարհ նշում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է:

1906 թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով:

Հայաստանն ունի թռչունների պահպանման խնդիր: Վերջին հրատարակված Կարմիր գրքում ներառված է 96 տեսակի թռչուն: Ըստ մասնագետների՝ Հայաստանում թռչունների անհետացման հիմնական պատճառներն են որսագողությունը, կերային բազայից զրկելը, անտառային տարածքների սակավությունը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը, որոշ արհեստական լճերի չորացումը, Սևանա լճի ոչ կայուն էկոլոգիական վիճակը, ուրբանիզացիան, շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Վերջին տարիներին Հայաստանում՝ մասնավորապես Արմավիրի և Արարատի մարզերում ականատես եղանք արագիլների աղտոտման բազմաթիվ դեպքերի:  Մասնագետները պարզել էին, որ աղտոտված արագիլների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջել է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող էր հաջորդել թռչունների աղտոտումը։

Բնության մեջ մեծ է թռչունների դերը: Նրանք շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներն են, կանաչ տարածքների սանիտարները, մաքրում են կրծողներից ու միջատներից:

Ապրիլ 01, 2021 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր