Ապրիլի 22-ին աշխարհը տոնում է Երկրի օրը

Ապրիլի 22-ին աշխարհը տոնում է Երկրի օրը

Ապրիլի 22-ին աշխարհը 51-րդ անգամ նշում է Երկրի օրը` տոն, որը նշանավորել է ժամանակակից բնապահպանական շարժման սկիզբը: Այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրների վրա, որոնք օրեցօր ավելանում են: 

2021թ. Երկրի օրվա կարգախոսն է՝ «Վերականգնեք մեր երկիրը»:

Այս տարի Երկրի օրվա հիմնական թեմաներն են կենսաբազմազանության վերականգնումը, կլիմայի փոփոխությունն ու կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը: Օրվա շրջանակներում ապրիլի 20-ից մեկնարկել են տարբեր գագաթնաժողովներ և կրթական միջոցառումներ: Իսկ ապրիլի 22-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից նախաձեռնած կլիմայի վիրտուալ գագաթնաժողովը, որին կմասնակցեն աշխարհի 40 առաջնորդներ: 

COVID-19 համավարակից հետո Երկրի վերականգնումը հնարավորություն է տալիս աշխարհը դուրս բերել ավելի մաքուր, կանաչ և կայուն ճանապարհի վրա, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝  արդեն երկարատև ժամանակ է աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ: Կլիմայի փոփոխությունը, բնության մարդածին փոփոխությունները, կենսաբազմանությունը խաթարող գործողությունները՝ անտառների հատումը, հողօգտագործման փոփոխությունները, որսագողությունը կարող են մեծացնել  վարակիչ հիվանդությունների՝ կենդանուց մարդուն փոխացնման վտանգը, ինչպիսին է՝ COVID-19-ը: ՄԱԿ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր չորս ամիսը մեկը մարդկանց շրջանում առաջացող վարակիչ նոր հիվանդությունների 75%-ը կենդանական ծագում ունեն: Սա խոսում է մարդու առողջության, կենդանիների և շրջակա միջավայրի սերտ կապի մասին: 

Էկոհամակարգերն ապահովում են կյանքը Երկրի վրա: Որքան ավելի առողջ են էկոհամակարգերը, այնքան ավելի առողջ է մոլորակն ու մարդը: Վնասված էկոհամակարգերի վերականգնումը կօգնի վերջ տալ աղքատությանը, պայքարել կլիմայի փոփոխության դեմ և կանխել մարդկանց զանգվածային մահերը:

Այս առումով Երկրի օրը նպատակ ունի հիշեցնելու, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր գոյության համար Երկիր մոլորակին և էկոհամակարգերին:  

Ապրիլ 22, 2021 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր